Գոմիսմթայում (լեռնային ամառային առողջարան) տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կան զոհեր։ Զոհվել է 4 անձ, կան նաև վիրավորներ։
Առկա տեղեկությունների համաձայն՝ զբոսաշրջիկներով լի միկրոավտոբուսը գլորվել է ձորը։
Տեղում են եղել փրկարարական և ոստիկանական խմբեր։
Այս պահին առկա տվյալներով՝ զոհվածները Վրաստանի քաղաքացիներ չեն։
Ներքին գործերի նախարարությունից «Ինտերպրեսնյուս»-ին հայտնել են, որ հետաքննությունը սկսվել է 276-րդ հոդվածով` տրանսպորտային միջոցի երթևեկության կամ շահագործման կանոնների խախտում։