Վառելիքը Աբխազիային մատակարարել է «հատուկ ձեռնարկության կարգավիճակ» ունեցող ընկերություն

Վրաստանի կառավարությունը նոր իրավական ակտ չի ընդունել Վրաստանից չկառավարվող Աբխազիային վրացական ընկերության մատակարարած վառելիքի վերաբերյալ։

«Ազատություն» ռադիոկայանին կառավարության վարչակազմից հայտնել են, որ իրավական ակտ ընդունելու անհրաժեշտություն չկա, քանի որ մատակարարումն իրականացրել է «հատուկ ձեռնարկության կարգավիճակ» ունեցող ընկերությունը։

Ներկայումս հայտնի չէ, թե «հատուկ ձեռնարկության կարգավիճակ» ունեցող որ ընկերությունն է վառելիք մատակարարել Աբխազիային և ինչպես։