Դպրոցական համազգեստներ կվաճառվեն սեպտեմբերի 1-ից

Վրաստանի դպրոցական համազգեստները, որոնք 2026-2027 ուսումնական տարվանից պարտադիր են դառնում տարրական դպրոցների աշակերտների համար, վաճառքում կլինեն սեպտեմբերի 1-ից։

Կրթության նախարար Գիվի Միքանաձեն հայտնել է, որ Վրաստանի բոլոր քաղաքներում և մունիցիպալիտետներում կբացվի առնվազն մեկ վաճառքի կետ, որտեղ ցանկացողները կկարողանան գնել դպրոցական համազգեստ։

«Հաջորդ շաբաթվանից կգործարկվի առցանց հարթակ, որի միջոցով ծնողը կկարողանա առցանց պատվիրել համազգեստ իր երեխայի համար», — հավելել է Գիվի Միքանաձեն։