Կալաձեն շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի բնակիչներին աջակցության և համագործակցության համար. տեսանյութ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի բնակիչներին և քաղաքապետարանի աշխատակիցներին՝ աջակցության և համագործակցության համար: Այս մասին Կալաձեն ասել է ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով:

Կալաձեն հիշեցրել է, որ արդեն մեկ տարի է ինքն իր թիմակիցների հետ                ստանձնել է մայրաքաղաքի ղեկավարման պաշտոնը, և այս ընթացքում թբիլիսցների դրական վերաբերմունքը նրան շատ է օգնել։

«Այսօր շատ կարևոր և զգացմունքային օր էր ինձ համար, և ես չէի կարող չկիսվել Ձեզ հետ։ Մեկ տարի է անցել, ինչ մեր թիմը՝ բնակչության մեծամասնության որոշմամբ, պաշտոնապես ստանձնեց Թբիլիսիի կառավարման աշխատանքը: Շնորհակալ եմ», — ասել է Կալաձեն՝ հավելելով, որ շուտով Թբիլիսիի բնակչությանը հաշվետվություն կներկայացնի:

Posted by Kakha Kaladze კახა კალაძე on Tuesday, November 13, 2018