Ադրբեջանի և Վրաստանի տարանցմամբ երկաթուղով դեպի Հայաստան է ուղարկվել հերթական տարանցիկ բեռը։
«Ադրբեջանական երկաթուղիներ»-ի փոխանցմամբ՝ Բիլաջարի կայարանից դեպի Բոյուք Քեսիք ուղղությամբ շարժվել է Ռուսաստանից եկող 1108 տոննա ցորենով և 273 տոննա գարիով բարձված 15 վագոն։
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ակտիվացման ֆոնին, Ադրբեջանի տարանցմամբ դեպի Հայաստան արդեն փոխադրվել է ավելի քան 47 հազար տոննա հացահատիկ, 9000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 1114 տոննա ածուխ, 133 տոննա ալյումին և 67 տոննա փայտանյութ։
Զուգահեռաբար, անմիջապես Ադրբեջանից դեպի Հայաստան արտահանման կարգով արդեն մատակարարվել է մինչև 15 հազար տոննա դիզելային վառելիք և մինչև 5000 տոննա ԱԻ-92/ԱԻ-95 տեսակի բենզին։