Խվիչա Կվարացխելիան «Ոսկե գնդակ»-ի 30 թեկնածուների ցանկում է

Վրաստանի ազգային հավաքականի և «Պարի Սեն-Ժերմեն»-ի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան 2026 թվականի «Ոսկե գնդակ»-ի 30 հավակնորդների թվում է: Թեկնածուների ցուցակը France Football-ն ու UEFA-ն հրապարակել են երեկ:

2026 թվականի «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Արարողությունը Բրիտանիայի մայրաքաղաքում կանցկացվի առաջին անգամ:  

Վրացի ֆուտբոլիստը «Ոսկե գնդակ»-ի անվանակարգում ընդգրկվել է իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ անընդմեջ: 2025 թվականին Կվարացխելիան վերջնական վարկանիշում զբաղեցրել էր ութերորդ տեղը:  

Հատկանշական է, որ Խվիչա Կվարացխելիան անցած մրցաշրջանը հատկապես հաջող է անցկացրել: ՈՒԵՖԱ-ի տվյալներով՝ նա Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի 16 մրցամարտում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը նույնպես բաժին է հասել հենց նրան:  

Վրացի հարձակվողը նշանակալի ավանդ է ունեցել նաև «Պարի Սեն-Ժերմեն»-ի երկրորդ անգամ Չեմպիոնների լիգան անընդմեջ նվաճելու գործում: Փարիզյան ակումբը եզրափակիչում հաղթել է «Արսենալ»-ին և տիտղոսը նվաճել երկրորդ տարին անընդմեջ:  

Կվարացխելիայի թեկնածությունն  առաջադրել է նաև նրա թիմակիցն ու «Ոսկե գնդակ»-ի գործող մրցանակակիր Ուսման Դեմբելեն: Նրա ֆավորիտների լավագույն եռյակում Կվարացխելիայի հետ միասին ընդգրկվել են Հարի Քեյնն ու Կիլիան Մբապեն:  

«Ոսկե գնդակ»-ի հավակնորդների թվում են նաև Ջուդ Բելինգեմը, Պաու Կուբարսին, Ուսման Դեմբելեն, Մարկ Կուկուրելիան, Լուիս Դիասը, Բրունու Ֆերնանդեշը, Էրլինգ Հաալանդը, Գաբրիել Մագալիաեսը, Հարի Քեյնը, Աշրաֆ Հաքիմին, Լամին Յամալը և այլք։