Մահացել է Թբիլիսիի N104 հայկական դպրոցի ուսուցչուհի Ալլա Գրիգորյանը

Ցավով հայտնում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան, 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է Թբիլիսիի միակ ամբողջովին հայկական N104 դպրոցի աշխարհագրության և պատմության ուսուցչուհի Ալլա Գրիգորյանը։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի ողջ աշխատակազմն իր խորագույն ցավակցությունն է հայտնում ուսուցչուհու ընտանիքին և հարազատներին։