Դմանիսիի մունիցիպալիտետում կատաղության 2 դեպք է հաստատվել

Ըստ Սննդամթերքի ազգային գործակալության հաղորդագրության` Դմանիսիի մունիցիպալիտետում կատաղության երկու դեպք է հաստատվել։

Գործակալության փոխանցմամբ՝ Սննդամթերքի ազգային գործակալությունը վարակի օջախում աշխատում է առողջապահության մասնագետների հետ միասին։ Նշված փաստի հետ կապված, օրենսդրության համաձայն, իրականացվելու են հիվանդության վերացման միջոցառումներ։

«Քվեմո Քարթլիի տարածաշրջանում, մասնավորապես՝ Դմանիսի մունիցիպալիտետի Գանախլեբա գյուղում, լաբորատոր հետազոտության արդյունքում 2 գլուխ խոշոր եղջերավոր անասունի մոտ կատաղություն է հաստատվել։ Սեփականատերերի փոխանցմամբ՝ կենդանիների վրա կծելու հետևանքով հետքեր չեն նկատվել։

Սննդամթերքի ազգային գործակալությունը վարակի օջախում աշխատում է առողջապահության մասնագետների հետ միասին։ Նշված փաստի հետ կապված, օրենսդրության համաձայն, իրականացվելու են հիվանդության վերացման միջոցառումներ․ հիվանդության օջախում կհայտարարվի կարանտին, կանցկացվի կատաղության նկատմամբ ընկալունակ կենդանիների պատվաստում, ախտահանում, կսահմանափակվի կենդանիների տեղաշարժը, վերահսկողություն կսահմանվի կատաղության նկատմամբ ընկալունակ կենդանիների առողջության նկատմամբ։ Համաճարակագիտական հետաքննությունը կանցկացնեն Քվեմո Քարթլիի դեպարտամենտի մասնագետները»,- նշված է հաղորդագրության մեջ։