Լաշա Խուցիշվիլին հանդիպել է EBRD-ի կառավարող տնօրեն Էլիզաբետա Ֆալչետիին

Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կառավարող տնօրեն Էլիզաբետա Ֆալչետիին. նա Վրաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակում։

Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել է Կովկասում բանկի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Կաիրիսը, որը նշված պաշտոնը ստանձնել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ին։

Ֆինանսների նախարարությունում կայացած հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալ Եկատերինե Գունցաձեն և EBRD-ի պատվիրակության անդամները։

«Լաշա Խուցիշվիլին հյուրերին շնորհակալություն է հայտնել Վրաստանում աջակցվող ծրագրերի համար, հատկապես՝ մասնավոր ոլորտում։

Կողմերը դիտարկել են Վրաստանի տնտեսական զարգացման ընթացիկ միտումները և երկկողմ համագործակցության հարցերը՝ ինքնիշխան (պետական) և մասնավոր ոլորտի ծրագրերի ուղղությամբ»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։