Ախալցիխեի քաղաքապետարանը վրացի հայտնի երգիչ Թեմուր Թաթարաշվիլիին կվճարի 10 հազար լարի մեկ համերգի համար։ Այս տեղեկությունը տարածել է «Ազատություն» ռադիոկայանը՝ գրելով, որ Թաթարաշվիլին երգելու է 90 րոպե։
«Մենք պարբերաբար հրավիրում ենք երգիչների և բնակչության համար կազմակերպում մշակութային միջոցառումներ: Իմ կարծիքով, անտեղի է այդ հարցադրումը (արդյոք համայնք են հրավիրում նաև այն երգիչներին, որոնք քննադատում են իրենց վարած քաղաքականությունը)… Մի քիչ տարօրինակ է… Որոշումը կայացնում է քաղաքապետը՝ ում հրավիրի, ում՝ ոչ… Կարող եք տեսնել, թե ում էի նախկինում հրավիրել, և ում որ հրավիրեմ, դա քաղաքապետի որոշումն է»,- ասել է Ախալցիխեի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին: