Կախեթիում վերամշակվել է 60 հազար տոննա խաղող

Սեպտեմբերի 25-ի դրությամբ Կախեթիում վերամշակվել է 60 հազար տոննա խաղող, որից 42,4 հազար տոննան` բարձրորակ։ Այս տեղեկությունը տարածել է Գինու ազգային գործակալությունը։

Ըստ գործակալության՝ վերամշակված ամբողջ բերքի միայն 0,5%-ն է անորակ և փտած:

Տեղեկության մեջ նշված է` Կախեթիում բերքահավաքը գտնվում է իր գագաթնակետային փուլում. վերջին օրվա և գիշերվա ընթացքում վերամշակվել է մինչև 12 հազար տոննա խաղող, որն ընթացիկ սեզոնի խաղողի ամենամեծ քանակն է։

Կանխատեսվող բերքահավաքը 320 հազար տոննայի սահմաններում է։