Մակա Բոճորիշվիլին Նյու Յորքում հանդիպել է Բելառուսի ԱԳ նախարարին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, բելառուսական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հանդիպումը Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում զրույցը վերաբերել է երկու երկրների համար առաջնահերթ հարցերին, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերություններին։

Ընդգծվել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն աջակցման կարևորությունը։