Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ 2026 թ. մայիսի 11-ին ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրում:
«Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված անցումային գործընթացի կազմակերպման նպատակով՝ 2026 թ. հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:
Ծառայության մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի Վրաստանում ՀՀ դեսպանության պաշտոնական տեղեկատվական հարթակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։