Այսօր՝ հոկտեմբերի 1-ին նշվում է տարեցների միջազգային օրը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը:
«Այս օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 1-ին, ևս մեկ հնարավորություն է բարձրացնելու հանրային իրազեկվածությունը տարեցների իրավունքների, հասարակական կյանքում նրանց ներդրման և նրանց առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև ևս մեկ անգամ ընդգծելու այդ հարցերի կարևորությունը», — նշված է հաղորդագրության մեջ։
Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս օրը պետությանը հնարավորություն է տալիս գնահատել առկա մարտահրավերները և ամրապնդել տարեցների իրավունքների պաշտպանության առկա քաղաքականությունն ու մեխանիզմները.
«2026 թվականի տարեցների միջազգային օրվա թեման է՝ «Կյանքի տևողության երկարացում. համակարգերի վերանայում երկար կյանքի համար»։