Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ 2026 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 6.3 տոկոս, իսկ առաջին ութ ամսվա միջին ցուցանիշը սահմանվել է 7.6 տոկոս։
Տվյալների համաձայն՝ օգոստոսի ընթացքում Վրաստանի մասնավոր բիզնեսի, այսինքն՝ ԱԱՀ վճարող ձեռնարկությունների շրջանառությունը կազմել է 16.85 միլիարդ լարի, ինչը տարեկան կտրվածքով ավելացել է 12.1%-ով։
Տնտեսության ոլորտներից աճ է արձանագրվել փաստացի բոլոր ուղղություններով, բացի շինարարության ոլորտից։
«2026 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի ուղղությամբ զգալի ավանդ են ունեցել հետևյալ ճյուղերը․ մշակող արդյունաբերություն, տեղեկատվություն և հաղորդակցություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, անշարժ գույքի հետ կապված գործունեություն, առևտուր, տրանսպորտ և պահեստավորում։ Նվազման միտում է արձանագրվել շինարարության ոլորտում», — նշված է հաղորդագրության մեջ։