Վրաստանի որոշ մունիցիպալիտետներում կկայանան միջանկյալ ընտրություններ

Վաղը` հոկտեմբերի 3-ին Վանիի, Ծալկայի, Դմանիսիի և Ախմետայի մունիցիպալիտետներում տեղի կունենան միջանկյալ ընտրություններ։

Այսօր այս հարցի վերաբերյալ ճեպազրույց է անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։

Նաթիա Իոսելիանիի խոսքով՝ լրացուցիչ ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։

«Ընտրողները կընտրեն նշված համայնքների սակրեբուլոների 4 մեծամասնական անդամի։ Լրացուցիչ ընտրությունների համար բոլոր չորս ընտրատարածքներում բացվել է ընդհանուր առմամբ յոթ ընտրատեղամաս, այդ թվում՝ չորսը Ծալկայում։ Կօգտագործվեն ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ավանդական քվեարկության մոդելներ։

Էլեկտրոնային ստուգման և ձայների հաշվարկման մեքենաներ կօգտագործվեն Ծալկայի 3 ընտրատեղամասերում և Վանիի ընտրատեղամասում։

Ընտրողների ընդհանուր թիվը 2225 է։ Ընտրական վարչություն է դիմել 50 ընտրող՝ շարժական քվեատուփ տրամադրելու խնդրանքով»։