Մարիամ Քվրիվիշվիլին նշանակվել է փոխվարչապետ

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին նշանակվել է փոխվարչապետ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության նիստում Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Քվրիվիշվիլիին մի քանի ոլորտներում տարած աշխատանքի համար, այդ թվում՝ Չինաստանի հետ տնտեսական համագործակցության ակտիվացման, արտաքին պարտքի կրճատման և հարկաբյուջետային ոլորտում ճիշտ ցուցանիշների պահպանման և ապահովման համար։

Նիստից հետո կառավարության վարչակազմի կայքում հրապարակվել է Կոբախիձեի հրամանը՝ Քվրիվիշվիլիին փոխվարչապետ նշանակելու մասին։

Մարիամ Քվրիվիշվիլին նշանակվել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար 2025 թվականի հունիսի 24-ին։ Նա այս պաշտոնում փոխարինել է Լևան Դավիթաշվիլիին։

Կառավարությունում փոխվարչապետի պաշտոնները զբաղեցնում են նաև պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։