Բաքու-Թբիլիսի գնացքի տոմսերը էժանանում են․ սահմանվել են նոր սակագներ և երթուղիներ

Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքով երթևեկությունն էժանանում է։ Ադրբեջանի երկաթուղու որոշմամբ՝ մեկ ուղղությամբ ուղևորության նվազագույն սակագները բաշխվել են հետևյալ կերպ․

• Բաքու — Թբիլիսի՝ 82.6 լարի (54 մանաթ)

• Եվլախ — Թբիլիսի՝ 67.3 լարի (44 մանաթ)

• Գանջա- Թբիլիսի՝ 62.7 լարի (41 մանաթ)

• Աղստաֆա — Թբիլիսի՝ 58 լարի (38 մանաթ)

• Բոյուք Քեսիք — Թբիլիսի՝ 55 լարի (36 մանաթ)

Այս պահի դրությամբ Stadler տիպի գնացքի հարմարավետության կարգով Բաքվից Թբիլիսի ուղևորության նվազագույն արժեքը կազմում է 118.3 լարի (77.5 մանաթ), իսկ Գանջաից՝ 86.7 լարի (56.8 մանաթ)։

Բացի այդ, Ադրբեջանի երկաթուղու որոշմամբ ավելանում է նաև երթուղիների քանակը, և գիշերային երթուղիների հետ մեկտեղ ուղևորները հնարավորություն կունենան տեղաշարժվել նաև ցերեկային ժամերին․

• Գիշերային․ Բաքվից մեկնում է 23:10-ին և Թբիլիսի ժամանում հաջորդ օրվա 08:41-ին։ Թբիլիսիից դեպի Բաքու մեկնում է 11:00-ին և տեղում է լինում 20:26-ին։

• Ցերեկային․ Բաքվից կմեկնի ամեն օր 09:10-ին և Թբիլիսի կժամանի 19:11-ին։ Հակառակ ուղղությամբ Թբիլիսիից կմեկնի 22:00-ին և Բաքվում կլինի հաջորդ առավոտյան 07:57-ին։