Որոնողափրկարարական գործողություն Ռիոնում․ փրկարարները փնտրում են գետն ընկած մեքենայի ուղևորներին

Փրկարարները որոնում են Ռիոնի գետն ընկած ավտոմեքենայի ուղևորներին։ Ինչպես «Մթավարիին» հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, որոնողափրկարարական միջոցառումն այս պահին էլ շարունակվում է գետում, և դրանում ներգրավված են գերատեսչության մի քանի ստորաբաժանումներ։

Տեղեկությունն այն մասին, որ Ռիոնի Հիդրոէլեկտրակայանի (Rioni HPP) մոտակայքում մեքենան ձորն է ընկել, տեղական մեիդան տարածել էր երեկ։ «Mega TV»-ի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հավանաբար 2 մարդ է գտնվել։