Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Դին Սյուեսյանգի հետ։
Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը շեշտվել է երկու երկրների միջև առկա համապարփակ ռազմավարական գործընկերության կարևորությունը։
«Կողմերը քննարկել են Վրաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել երկրների միջև առկա սերտ գործընկերությանն ու տրանսպորտային, ներդրումային և այլ առաջնային ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին։
Հատուկ շեշտադրություն է արվել առևտրի ոլորտում համագործակցության վրա։ Նշվել է, որ 2025 թվականին Վրաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 21 տոկոսով, այս միտումը շարունակվել է նաև 2026 թվականին, և հունվար-սեպտեմբերին այս ցուցանիշի աճը կազմել է 41 տոկոս»։