Թամար Բագրատիոնին Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Լեոն XIV-ին

 Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի կինը՝ Թամար Բագրատիոնին, հանդիպել է Հռոմի պապին։

«Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Լեոն XIV-ին, հարգանք է հայտնել նախագահի և վրաց ժողովրդի անունից ու արևշատություն մաղթել։ Հանդիպումը կազմակերպվել և աջակցվել է Սուրբ Աթոռում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Մեքվաբիշվիլիի ջանքերով։

Առաջին տիկինը Հռոմի պապին է հանձնել հուշանվեր՝ Փոկայի Սուրբ Նինոյի կանացի վանքում պատրաստված, ձեռքով նկարազարդված խեցեգործական աշխատանք։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իտալիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թամար Լիլուաշվիլին», — նշված է տարածված տեղեկատվության մեջ։