137 հազար լարիից ավելի արժողությամբ մաքսանենգ ոսկի՝ «Կազբեգի» մաքսակետում.

«Կազբեգի» մաքսային անցակետում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսավոր սպաները, օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև նրանց վարած ավտոմեքենաների մանրակրկիտ զննության արդյունքում, հայտնաբերել են թաքցված ավելի քան կես կիլոգրամ՝ ընդհանուր առմամբ 611 գրամ ոսկյա զարդեր և ձուլվածքներ:

Եկամուտների ծառայության տեղեկատվությամբ՝ չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 137 հազար 795 լարի:

Օրինախախտ 3 քաղաքացու գործի նյութերը, հետագա արձագանքման նպատակով, փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը, իսկ 2 օրինախախտ քաղաքացի, Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որպես պատժամիջոց տուգանվել է ընդհանուր առմամբ 23 հազար 677 լարիով: