Թմրանյութերի պահելու և օգտագործելու մեղադրանքով ձերբակալված նախկին լրագրող Լալո Բերիայի հետ մեղքի ընդունման համաձայնագիր է կնքվել։ Տեղեկությունը հաստատում են նրա փաստաբանը և Ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ Բերիան «լիովին խոստովանել և զղջացել է իր կատարած հանցագործության համար», որից հետո նրա հետ կնքվել է մեղքի ընդունման համաձայնագիր հետևյալ պայմաններով՝
- 6 ամիս ազատազրկում, որը պետք է կրել քրեակատարողական հիմնարկում,
- 3 տարի պայմանական ազատազրկում,
- 3000 լարի տուգանք։
ՆԳՆ-ն հաղորդում է, որ անձնական խուզարկության ժամանակ Բերիան իրավապահ մարմինների աշխատակիցներին ասել է, որ իր բնակարանում թմրանյութեր է պահում և կամավոր նշել է դրանց ճշգրիտ գտնվելու վայրը։
Հատկանշական է, որ Բերիան աշխատել է POSTV հեռուստաընկերությունում։