Վրաստանը չի ստացել համապատասխան մակարդակի հրավեր՝ մասնակցելու նոյեմբերի 16-ին Բրյուսելում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ կապի նախարարական հանդիպմանը, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից:
Նրանք նշել են` հետևաբար, Վրաստանի ներկայացուցիչը չի մասնակցի հանդիպմանը:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ասել է, որ վերջին շրջանում Վրաստանի ներկայացուցիչը երկու կամ երեք անգամ հրավիրվել է կապի հարցերին նվիրված միջոցառումների, բայց նրանք չեն մասնակցել։
«Մենք փորձում ենք նրանց հետ կապ հաստատել, բայց նրանք չեն ուզում գալ։ Համապատասխանաբար, մենք այլևս հրավերներ չենք ուղարկում ամենաբարձր մակարդակով։ Մենք փնտրում ենք համագործակցության հնարավորություններ», — ասել է Մարթա Կոսը։
Մեկնաբանելով այս հարցը՝ «Վրացական երազանքի» կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ «վրաց ժողովուրդը արժանի է արդար և արժանապատիվ մոտեցման», ինչը նրանք այսօր չեն տեսնում։