Ռուսաստանը հնարավոր է առանց վիզայի ռեժիմ սահմանի Վրաստանի հետ

Ռուսաստանը չի բացառում, որ կարող է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանել: Այս մասին «Известия» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիոգորի Կարասինը:

«Չենք բացառում՝ փոխադարձ հիմունքներով առանց վիզայի ռեժիմ հաստատել Վրաստանի հետ: Այլ հարց է, որ դրան հասնելը դեռևս դժվար է: Դրան խանգարում է դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, որը, ինչպես հիշում եք, Թբիլիսիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ»,-նշել է Կարասինը:

Նրա խոսքով, պետք է հաշվի առնվեն բոլոր վտանգները, այդ թվում ահաբեկչությունն ու անօրինական միգրացիան:

Թողնել պատասխան