Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կարծիքով` «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի ընդունման գործընթացը շատ արագ տեղի ունեցավ:
Դա անընդունելի է `ասել է Մարգվելաշվիլին` պարզաբանելով, որ հիմնական խնդիրը ընթացակարգային հարցերին է վերաբերում:
«Երբ սկսվեց օրինագծում փոփոխությունների ընդունման գործընթացը, ես հարցրի, թե ինչու պետք է այդքան արագ ընդունել օերնքը: Անընդունելի եմ համարում արագ որոշումներ կայցնել, առանց հաշվի առնելու կարեւոր ինստիտուտների`օրինակ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը», -ասել է Գիորգի Մարգվելաշվիլին` նշելով, որ այս պահին չի ցանկանում այլ մանրամասների անդրադառնալ:
Խորհրդարանը «Սահմանադրական դատարանի մասին օրենքում» փոփոխություններն ընդունել է մայիսի 14-ին: Երկրի ընդդիմությունը դեմ է արտահայտվել փոփոխությունների տարբերակին`նախագահին կոչ անելով օրինագծի վրա վետո դնել:
«Խորհրդարանը դեռևս օրինագիծը չի ուղարկել: Որպեսզի ասեմ` վետո կլինի, թե ոչ, պետք է ծանոթանամ օրինագծին: Սակայն մեր տեղեկատվությամբ` նրանում մի շարք բացթողումներ կան», ասել է Վրաստանի նախագահը: