«Թբիլիսիի Խորավա փողոցում նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած դպրոցականների սպանության գործը քննելու համար Մեծ Բրիտանիայից փորձագետներ են հրավիրվել, որոնք այլընտրանքային փորձագիտություն կիրականացնեն»,- այս մասին հայտարարել է մեղադրյալներից մեկի փաստաբան Տարիել Կակաբաձեն:
«Մոտավորապես 2 օրվա ընթացքում Վրաստան կգան բրիտանացի փորձագետներ, ովքեր կաշխատեն այս գործով: Նրանք հրավիրված են պաշտպանների նախաձեռնությամբ, քանի որ հենց պաշտպանվող կողմն է ցանկանում պարզել, թե քանի դանակ է օգտագործվել սպանության ժամանակ: Կարծում ենք, այս հարցին պատասխան կտրվի»,- նշել է Կակաբաձեն:
Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին 2 անչափահաս վիրավորվել էին դպրոցի մոտ: Նրանցից մեկը մահացել էր հիվանդանոց հասցնելուն պես, երկրորդը մահացել էր մի քանի վիրահատությունից հետո, դեկտեմբերի 2-ին: