Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ հունիսի 15-19-ին երկրի որոշ շրջաններում, չնայած բարձր ջերմաստիճանին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կկազմի +28, +33 աստիճան, իսկ արևելյան Վրաստանում՝ +31,+36 աստիճան:
Մայրաքաղաք Թբիլիսիում երեկոյան և գիշերային ժամերին սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը կկազմի +33, +35 աստիճան:
Վրաստանում վառելիքի գինը վերջին 1 շաբաթում նվազել է 4-ից 10 թեթրիով, bm.ge լրատվականի փոխանցմամբ՝ հայտնում են Նավթամթերք ներմուծողների միությունից: Հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային գների...