Աղետ Ռաճայի շրջանում. բնակչությանը տարհանում են

Վրաստանի Ռաճայի տարածաշրջանում հորդառատ անձրևների պատճառով վարարել է Ռիոնի գետը. վնասվել են մի շարք կամուրջներ, մայրուղին, և ջուրը քշել է էլեկտրահաղորդիչ սյուները: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի աշխատակազմը:

Ըստ տեղեկության՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ աղետի գոտի են մեկնել վարչապետի տարածաշրջանային զարգացման հարցերով խորհրդական Սոզար Սուբարին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալներ Իրակլի Կարսելաձեն և Իլյա Բեգիաշվիլին, ինչպես նաև Միավորված ջրամատակարարման ընկերության տնօրեն Գիգա Մանդարիան:

Նշենք նաև, որ մի քանի վայրերում մնացած բնակչության տարհանելու համար կատարվում են համապատասխան աշխատանքներ: