Առանց ծնողների թույլտվության 15-ամյա դեռահասին շուրթերի կոսմետիկ վիրահատություն են արել

Բաթումիում 15-ամյա դեռահասին շուրթերի կոսմետիկ վիրահատություն են արել առանց ծնողների թույլտվության։

Տատիկը պատմել է, որ կլինիկայում իրենց ասել են, թե չգիտեին, որ աղջիկն անչափահաս է, հայտնում է Batumelebi.ge-ն:

«Իմ թոռնիկը 15 տարեկան է, պատահաբար իմացանք, որ նրա շուրթերը վիրահատել և «ֆիլեր» են արել», — պատմել է դեռահասի տատիկը։

Կինն ասել է, որ դատի է տվել կլինիկային՝ մյուս երեխաներին նմանատիպ բռնություններից պաշտպանելու համար:

Երեխայի մայրը նույնպես հաստատել է, որ  աղջկան կոսմետիկ վիրահատություն են արել առանց իր համաձայնության: