Բաթումիում կորոնավիրուսի նոր դեպք է հաստատվել

Վրաստանում լաբորատոր հաստատված կորոնավիրուսի դեպքերից մեկը զբոսաշրջային Բաթումիում է: Այս մասին հայտնում է Աջարիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ դեպքը  « ներմուծված է»,   Աջարիայում  այսօր PCR  թեստ է անցել 343 մարդ, միայն մեկի մոտ է հաստատվել վարակը: Աջարիայի  «Ջերմության կենտրոններում»  շնչառական վարակի ախտանիշներով 36 կա: Բժիշկները սպասում են նրանց անալիզների պատասխանին: Կարանտինում 1587 մարդ է, Քովիդ-կենտրոններում բուժվում է 107 մարդ: Աջարիայում ընդհանուր առմամբ` PCR  թեստ է հանձնել 22644 քաղաքացի:

Վրաստանի թարմ տվյալները`

4 նոր դեպք. Կորոնավիրուսի նոր տվյալներ Վրաստանից