Ցամաքային ճանապարհով երկիր ժամանող Վրաստանի քաղաքացիներն ազատվում են PCR թեստի պահանջից

Վրաստանում պատվաստված և ցամաքային ճանապարհով հայրենիք ժամանող Վրաստանի քաղաքացիներն այսուհետ ազատվում են PCR թեստ ներկայացնելու պահանջից։ Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։

«Պատվաստվածների համար հանվել է PCR թեստի պարտավորությունը»,- ճեպազրույցում հայտարարել է Ղիբրաձեն։ 

Հիշեցնենք, որ PCR թեստի պարտավորությունը չէր գործում միայն օդային ճանապարհով Վրաստան ժամանող պատվաստման ամբողջական կուրսն անցած քաղաքացիների վրա։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր