Դպրոցներում ու մանկապարտեզներում մեկնարկեցին գարնանային արձակուրդները

Կորոնավիրուսի պատճառով, Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը որոշում է կայացրել դպրոցների ու մանկապարտեզների գարնանային արձակուրդները մեկնարկել մարտի 2-ից: Արձակուրդները կշարունակվեն մինչև մարտի 16-ը:

Կառավարության որոշմամբ՝ արձակուրդների ընթացքում կրթական հաստատություններում ախտահանման լրացուցիչ աշխատանքներ կտարվեն:

«Որպեսզի հասցնենք ախտահանել բոլոր դպրոցները, ավելի շատ ժամանակ էր անհրաժեշտ: Բացի այս, որոշում է կայացվել նաև ախտահանման աշխատանքներ իրականացնել հանրային տրանսպորտում և մանկապարտեզներում»,- ասվում է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական խորհրդի հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ հետաձգվել է նաև պետական համալսարանների գարնանային սեմեստրի մեկնարկը: