Գամսախուրդիան Գերմանիայում փոխդեսպան է նշանակվել

Կոնստանտինե Գամսախուրդիան նշանակվել է Գերմանիայում Վրաստանի փոխդեսպան: Ինչպես «Իմեդին» է հայտնում, Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ նշանակումը կատարվել է նոյեմբերին:

Նշվում է, որ Կոնստանտինե Գամսախուրդիան Ժնևում միջազգային կազմակերպություններում աշխատելու փորձ ունի և ընտրվել է այս պաշտոնի համար՝ Գերմանիայի հետ կապերի հիման վրա:

Հունվարի 27-ին հայտարարվեց նաև, որ պաշտպանության նախկին նախարար Լևան Իզորիան Գերմանիայում Վրաստանի դեսպան կնշանակվի:

Կոնստանտինե Գամսախուրդիան անկախ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ավագ որդին է: