Գազի արտահոսքից երկու մարդ է մահացել

Ռուսթավի քաղաքի Լեոնիձե փողոցում գտնվող բնակարաններից մեկում, հավանաբար, գազի արտահոսքից կին և ամուսին են մահացել, իսկ ընտանիքի երեխան հոսպիտալացվել է:

«Սոկար Ջորջիա գազ» ընկերության աշխատակիցները, հիմնվելով նախաքննության վրա, ասում են, որ գազի արտահոսքն առաջացել է ջեռուցիչի սխալ տեղադրումից:

Հունվարի 21-ին Ռուսթավիում բնական գազի արտահոսքից մահացան նախկին քաղբանտարկյալ, ազգային շարժման ակտիվ անդամ Գուրամ Գոգբաձեն և նրա որդին: