Գործ ունենք կրկնակի սպառնալիքի հետ. Մդինարաձե

Ձայնագրությունների իսկության հաստատման դեպքում գործ կունենանք կրկնակի սպառնալիքի հետ։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն՝ նշելով նաև, որ մյուս կողմից իշխանություններին սպառնում է Միրզա Սուբելիանին:

Մդինարաձեն նշել է, որ հետաքննությունը պետք է պատասխան տա այն բոլոր հարցերին, այդ թվում նաև, թե ով է սպառնացել ձայնագրություն անել ու հրապարակել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շահերը ներկայացնող լրատվամիջոցի եթերում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ռուսթավի 2 հեռուստաընկերության P.S. հաղորդման եթերում հրապարակվել է Խորավա փողոցի սպանության գործով անցնող վկաներից մեկի հոր, այժմ անազատության մեջ գտնվող դատախազության նախկին աշխատակից Միրզա Սուբելիանիի սկանդալային ձայնագրությունը: Այն արվել է Գլդանիի №8 քրեակատարողական հիմնարկում: