Հարավային Օսիան նոր վարչական ղեկավար ունի

Հարավային Օսիային վարչական ղեկավար է նշանակվել Թամազ Բեստաևը, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր անձամբ է հանդիպել Բեստաևին և շնորհավորել նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ղարիբաշվիլին հաջողություն է մաղթել Հարավային Օսիայի նոր վարչական ղեկավարին՝ հետագա աշխատանքում և խոստացել աջակցություն։

Նշենք, որ Բեստաևը նշված պաշտոնում փոխարինել է Դիմիտրի Սանակոևին, ով պաշտոնը լքել է վերջերս։

Նշեք, որ վերջին 15 տարիներին Բեստաևը ղեկավարել է Հարավային Օսիայի վարչակազմի առողջապահության և սոցիալական ապահովության ծառայությունը։