Հարգելի գործընկերներ, կարող եք հույս դնել ԵՄ-ի վրա. Միշելը՝ ասոցացված տրիոյին

Բաթումիի միջազգային համաժողովի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, դիմելով ասոցացված տրիոյին, հիշեցրել է, որ դեկտեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովն է ու խոսել մի քանի առաջնահերթություններից։

Ըստ Միշելի՝ «պետք է լավ նախապատրաստվել գագաթնաժողովին՝ համոզվելու համար, որ այն շոշափելի արդյունքներով կոնկրետ գագաթնաժողով է՝ ի շահ մեր բոլոր քաղաքացիների»:

«Թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի ավելի շատ ֆինանսական օգնություն մոբիլիզացնելը: Բացի այդ, տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար պետք է ստեղծել ամուր կապ: Երրորդ, բարեփոխումների իրականացման կարևորությունն անհրաժեշտ է ոչ թե Բրյուսելը փառաբանելու, այլ քաղաքացիներին օգուտ բերելու համար:

Հարգելի գործընկերներ, կարող եք հույս դնել ԵՄ-ի վրա: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք և ամրապնդենք այս բարձր մակարդակի երկխոսությունը», — նշել է Շարլ Միշելը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հուլիսի 19-ին ժամանել են Վրաստան: Նրանք մասնակցում են Բաթումիի միջազգային համաժողովին: Շառլ Միշելը անհատապես հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որից հետո ելույթ է ունեցել Բաթումիի միջազգային համաժողովում: