Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի ԱԳՆ առաջին տեղակալին

Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են նաև միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հնարավորություններին։