Ի՞նչ սահմանափակումներ են այս պահին գործում Վրաստանում

Վրաստանում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը մի շարք սահմանափակումներ վերացրեց: Սակայն որոշ սահմանափակումներ դեռևս մնում են ուժի մեջ: Մասնավորապես՝

  1. Վրաստանում ուժի մեջ է գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը: Երեկոյան ժամը 23:00-04:00-ն տեղաշարժվելու համար ֆիզիկական անձինք տուգանվում են 2000 լարիով, իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով:
  2. Երկրում շարունակում է ուժի մեջ մնալ մեծամասշտաբ սոցիալական միջոցառումների՝ հարսանիքների, թաղման արարողությունների, տարեդարձերի և այլ միջոցառումների անցկացման արգելքը: Ըստ կանոնակարգերի` միջոցառմանը մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10-ը:
  3. Վրաստանում ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում պարտադիր է դիմակ կրել: Կարգը խախտելու համար անձը տուգանվում է 20 լարիով, կրկնելու դեպքում տուգանքը կկազմի 40 լարի:
  4. Վրաստանը հունիսի 1-ից բացեց ցամաքային սահմանները: Օտարերկրյա քաղաքացիները Վրաստան մուտք գործելիս պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմումը՝ https://registration.gov.ge/pub/form/8_protocol_for_arrivals_in_georgia/tk6157/
  5. Օտարերկրյա այցելուների համար սահմանը հատել հնարավոր է լիարժեք պատվաստման (երկու դեղաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն 3-րդ օրը նորից թեստ հանձնել:
  6. Վրաստանում դեռ չեն գործում խաղատներն ու գիշերային ակումբները: