Ի՞նչպես տպել քննության քարտը․ ուղեցույց

Այսօրվանից՝ հունիսի 21-ից, ժամը 10։00-ից Վրաստանի բուհերի դիմորդները կարող են տպել քննության քարտերը։ Գործընթացի համար դիմորդը պետք է անցնի հետևյալ հղումով՝ online.naec.ge, այնուհետև առաջին դաշտում հավաքի անձնական համարը, իսկ երկրորդ դաշտում` վերևում նշված նիշերը։

Այնուհետև էկրանին կհայտնվի «տպել քննության քարտը», սեղմելով այս կոճակին հնարավոր կլինի տպել քարտը, ինչպես նաև ստուգել, թե որ դպրոցում և ժամը քանիսին պետք է հանձնել քննությունը։

Քարտը կարելի է նաև պահել և տպել քննության ողջ ընթացքում՝ ցանկացած պահի:

Կարևոր է, որ քարտի վրա առկա բոլոր տեղեկությունները տպվեն հստակ, առանց բացթողումների: Քարտը կարելի է տպել սև և սպիտակ, ստանդարտ թղթի վրա (A4):

Կարդացեք նաև՝

Հայտնի է ուսուցիչների և ուսանողների քննական քարտերի հրապարակման ժամանակացույցը