UFC Freedom 250 մրցաշարից հետո թեթև քաշային կարգի նախկին և ենթաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան 180 օր չի կարողանա դուրս գալ մրցագորգ։ Կալիֆոռնիայի ատլետիկ հանձնաժողովի (CSAC) որոշմամբ՝ բժշկական նկատառումներից ելնելով, Թոփուրիայի համար սահմանվել է մրցագորգ մտնելու 180-օրյա սահմանափակում։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թոփուրիայի մոտ ախտորոշվել է ակնակապճի ոսկրի կրկնակի կոտրվածք։
Հիշեցնենք՝ 17 անընդմեջ հաղթանակների շարքից հետո, հունիսի 15-ին նա կրեց իր կարիերայի առաջին պարտությունը՝ տեխնիկական նոկաուտով։ Չնայած ստացած վնասվածքի պատճառով վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի առաջացել, հանձնաժողովը նրա համար սահմանել է առավելագույն՝ վեցամսյա բժշկական սահմանափակում։ Ինչպես հայտնի է, ժամկետից շուտ մրցագորգ վերադառնալու դեպքում վրացի մարտիկը ստիպված կլինի ներկայացնել դիմածնոտային վիրաբույժի պաշտոնական թույլտվությունը։
Հիշեցնենք, որ Թոփուրիան պարտվել է UFC Freedom 250 մրցաշարում, որը նվիրված էր ԱՄՆ անկախության 250-ամյակին։ Երկու քաշային կարգերում աշխարհի գործող չեմպիոնը թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու պաշտպանության համար մենամարտեց ամերիկացի Ջասթին Գեյջի հետ։