Ինչ անել պատվաստվելուց առաջ և հետո. տեսանյութ

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնը պատվաստման գործընթացի հետ կապված հավելյալ տեղեկատվություն է  հրապարակել.

Ինչ քայլեր անել` COVID-19-ի պատվաստանյութը ստանալու համար

✔Ամրագրել այցը` booking.moh.gov.ge-ում կամ զանգահարելով 15 22

✔ Բուժկենտրոն ներկայանալ պատվաստումից 10 րոպե առաջ

✔Պատվաստման կաբինետում բժշկի հետ խորհրդատվություն անցնել

✔Պատվաստումից հետո տրվում է  պատվաստման քարտ

✔Առողջական վիճակը վերահսկելու նպատակով 30-45 րոպե մնալ բուժաշխատողի հսկողության ներքո

✔Պատվաստումը հնարավոր է ուղեկցվի թեթև կողմնակի ազդեցությամբ

✔Եթե կողմնակի ազդեցություններն անհանգստացնում են, կամ չեն անցնում մի քանի օրվա ընթացքում, դիմել ընտանեկան բժշկին կամ թեժ գիծ` 15 22.

Կենտրոնը նշում է, որ պատվաստումը յուրաքանչյուրի քաղաքացիական իրավունքն է, հորդորում է օգտվել այդ իրավունքից:

Գրանցման  քայլերը` տեսանյութում