2026 թվականի ամառային քննությունները կմեկնարկեն դիմորդների միասնական ազգային քննություններով։ Քննություն հանձնողներն այժմ սպասում են քննական քարտերի տպագրմանը։ Դրա հնարավորությունը նրանք կունենան առաջիկա օրերին, ըստ նախնական տեղեկությունների՝ հունիսի 20-ից։
Քննական քարտն այն փաստաթուղթն է, որը բոլոր դիմորդները քննական կենտրոն պետք է ներկայացնեն անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) հետ միասին։ Քարտը տպելիս անպայման պետք է ուշադրություն դարձվի, թե որ օրը և որ ժամին է քննությունը։
Քարտի վրա նշված կլինեն քննական կենտրոնի հասցեն, յուրաքանչյուր քննության ամսաթիվը, քննության գրանցման մեկնարկի ժամը և այն հանձնարարականները (հրահանգները), որոնք պետք է հաշվի առնի յուրաքանչյուր քննվող։
Ինչպես տպել քննական քարտը։
Այն բանից հետո, երբ դիմորդը մուտք կգործի online.naec.ge կայք և հատուկ դաշտերում կլրացնի անձնական տասնմեկանիշ համարը (նույնականացման կոդը) ու կենտրոնի (NAEC) ուղարկած հնգանիշ կոդը, կմուտքագրվի անձնական էջը, որտեղ անցել է գրանցումը։ Այնուհետև պետք է սեղմել «Տպեք ձեր քննական քարտը» կոճակը։ Դուք կարող եք պահպանել քարտը և տպել ցանկացած ժամանակ՝ ողջ քննական գործընթացի ընթացքում։
Կարևոր է, որ քարտի վրա նշված ողջ տեղեկատվությունը տպվի հստակ, առանց թերությունների (ընդհատումների, բծերի և այլն)։ Թույլատրվում է քարտը տպել սև ու սպիտակ գույներով՝ ստանդարտ գրասենյակային թղթի վրա (A4 ձևաչափի)։