Գիորգի Բախուաշվիլին՝ միլիարդատեր նախկին վարչապետ և «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախկին անձնական թիկնապահը, նշանակվել է նորանշանակ ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի տեղակալ։
Ներքին գործերի նախարարությունը նշված նշանակման մասին հայտնել է հունիսի 10-ին։
«Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին նոր տեղակալ ունի։ Ոստիկանության գնդապետ Գիորգի Բախուաշվիլին նշանակվել է փոխնախարար», — գրել է ՆԳՆ մամուլի կենտրոնը։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Բախուաշվիլին «ունի ՆԳՆ-ում աշխատանքի երկարամյա փորձ»։
Մինչ այդ նա զբաղեցնում էր նույն նախարարության գլխավոր տեսչության դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։