Ազատազրկված նախկին նախագահ և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ իրենք «փոխադարձ համաձայնության են եկել», ըստ որի` նախկին հեռուստահաղորդավարուհի Նանուկա Ժորժոլիանին կմիանա կուսակցությանը «բարեփոխումների նպատակով»։
Ինքը՝ Նանուկա Ժորժոլիանին, ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլիից առաջարկ է ստացել, որը հետաքրքիր է համարում, սակայն նաև ընդգծել է, որ դեռևս «բանակցությունների փուլ է»։
«Ես ոչ միայն փոխել եմ սանրվածքս, այլև արմատական փոփոխություններ եմ պլանավորում «Միացյալ ազգային շարժման» մեջ», — հունիսի 10-ին գրել է Միխեիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքում։
Նրա պարզաբանմամբ` կուսակցության առաջնորդների, այդ թվում՝ իր և նախկին նախագահ Լևան Խաբեիշվիլիի բանտում գտնվելու պայմաններում, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը «պետք է վերածնվի, հիմնարար կերպով թարմացվի և ակտիվանա»։
«Այդ նպատակով մենք համատեղ համաձայնության ենք եկել կուսակցության բարեփոխման համար Նանուկա Ժորժոլիանիին և նրա հիանալի թիմին բերել կուսակցություն», — գրել է Սաակաշվիլին։