Քաղաքական սկանդա՞լ. Զուրաբիշվիլին չի մասնակցել դեսպանների տարեկան համաժողովին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ) կայացել է դեսպանների տարեկան համաժողովը, որին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի մասնակցել։

Նախագահի վարչակազմից Զուրաբիշվիլիի բացակայությունը բացատրել են արձանագրությամբ նախատեսված տեղերի կարգի խախտմամբ։

«Նախագահը չի մասնակցել այսօր նշանակված դեսպանների համաժողովին, քանի որ նախագահին չի տրվել ըստ արձանագրության իրեն նախատեսված տեղը, ինչը արձանագրության խախտում է»,- հայտնել են նախագահի աշխատակազմից:

Ի դեպ, դեսպանների համաժողովի մասնակիցներից ելույթ են ունեցել ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ավելի ուշ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, ըստ որի` ողջունել է դեսպանատան մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնելով դիվանագիտական ​​կորպուսին դժվարին մարտահրավերներով լի ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և վրացի դիվանագետներինգալիք տարում հաջողություն մաղթել:

«Վրաստանի նախագահը, Սահմանադրության համաձայն, պետության ղեկավարն է։ Սահմանադրությունը նախագահի ինստիտուտին տալիս է ամենաբարձր կարգավիճակը մյուս բոլոր պետական ​​ինստիտուտների նկատմամբ։ Ելնելով վերոգրյալից՝ պետական ​​կառույցների միջոցառումներում, հատկապես Վրաստանի արտաքին գործերի նախարարության կազմակերպած գլխավոր դիվանագիտական ​​համաժողովում, չի թույլատրվում պետական ​​և դիվանագիտական ​​արարողակարգի ընդհանուր ճանաչված և հաստատված կանոնների կոպիտ խախտումներ։ Նման խախտում, ցավոք, տեղի է ունեցել դեսպանների համաժողովի բացման ժամանակ…»,- նշված է հայտարարության մեջ։