Քվեմո Քարթլիի նահանգապետը 4 հրազեն է նվեր ստացել

Վրաստանի Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին հունվարի 30-ին սեփականության հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի՝ 2022 թվականին նշված պաշտոնում աշխատելու արդյունքում նրա աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 62 հազար 615 լարի։

Ի դեպ, Դոխտուրիշվիլին «ընկերոջից» 4 հրազեն է նվեր ստացել։ «Նվերների» մոդելները և արժեքը` Beretta-APX — 2 000 լարի, Alfa Stainess — 1 900 լարի, FRANCHIS — 4 000 լարի, RIZZIN — 8 500 լարի:

Աղբյուրը՝ https://declaration.gov.ge/Home/DownloadPdf/144729