Կորոնավիրուսը Վրաստանում. դեկտեմբերի 22-ի տվյալները

Դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 739 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 916 477-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 072 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 869 411 մարդ։

Վարակից մահացել է ևս 52 մարդ, ընդհանուր՝ 13 221:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է  6.07%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.58%, վերջին 7 օրվանը՝ 6.19%: