Կորոնավիրուսը Վրաստանում. փետրվարի 10-ի տվյալները

Փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 22 444 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 398 059-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 13 245 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 154 476։

Վարակից մահացել է ևս 53 մարդ, ընդհանուր՝ 15 404:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 32.82%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 29,93%, վերջին 7 օրվանը՝ 32,84%: